« ․․․Դատավորը առարկեց, նկատելով, որ կան հարցեր, որոնք կարելի է քննել, եթե դրանք տվյալ մեղադրյալին չեն վերաբերվում։ Ռուբեն Մելիքյանը տարակուսեց՝ իր պրակտիկայում սա առաջին դեպքն է, որ առանց մեղադրյալի նիստ է անցկացվում։ »
09/10/2023
« «Պատիվ ունեմ» խմբակցության հանրապետական պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հավելեց՝ «Ակնհայտ է, որ Արմենին որևէ մեկը լռեցնել չի կարող, Արմենն իր ասելիքն ասել է և ասելու է, Արմենի ձայնն այսօր շատ ավելի լսելի է, քան եղել է մինչև նրա անազատության մեջ գտնվելը։ »
Դատարանն այսօր սկսեց քննել Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու քննչականի միջնորդությունը
12/08/2023
« Ամբաստանյալ Արուսյալ Ալեքսանյանի խոսքով՝ դատավոր Վահե Դոլմազյանը «հասցրել է ապականել դատավորի անմեղության կանխավարկածը, կոպտորեն խախտել նրա պաշտպանության իրավունքը, 2 անգամ ապօրինի կալանավորել է, մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները»։ »
01/06/2023
« «Այս մեղադրանքը կարելի է ասել կառուցված է որոշակի անձանց, որոշակի մարմինների զուտ երևակայական այսպես ասած ինչ-որ մտքերի հետ կապված։ Որևէ փաստական տվյալ, որը կհամապատասխանի թե' թույլատրելիության, թե' արժանահավատության չափանիշին, չի հաստատում այն հանգամանքը, որ Գասպարյանը կատարել է իրեն վերագրվող արարքները», - լրագրողներին ասաց նախկին ոստիկանապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ »
Մեղքը չընդունող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայհոյեց դատարանի բակում
03/05/2023
« Փաստաբանի Արամ Օրբելյանի խոսքով՝ կա հստակ փոխկապակցվածություն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների, դրանց բնականոն իրականացման և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման միջև։ »
10/04/2023
« Արամ Օրբելյանը նշել է․ «Ռուբեն Վարդազարյանը ՀՀ-ում միակ դատավորն է, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց դատախազը չի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ»։ »
10/04/2023
« Հակակոռուպցիոն դատարաններ ունենալու հանրային քննարկումների ժամանակ հաճախ լսվում է այն միտքը, որ դրանց նպատակը նախկին պաշտոնյաների հանդեպ հետապնդումներն ու նրանց գույքի բռնագանձումն է։ »
Հակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
17/11/2022
« Ըստ Արամ Օրբելյանի՝ այն, որ կա «ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք, դա չի ենթադրում ունենալ այդ գործերով առանձին դատարաններ, քանի որ կան նաև ընտանեկան, հողային, ջրային օրենսգրքեր և այլ օրենքներ, ու այդ տրամաբանությամբ պետք է բոլոր հարցերով առանձին եռաստիճան դատական համակարգեր ստեղծվեն․․․»։ »
Հակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
17/11/2022
« Փաստաբան Արմինե Ֆանյանը ասում է, որ իշխանությունների հայտարարությունները, թե նպատակ ունեն ստեղծել պրոֆեսիոնալ մասնագիտացված դատարան, դրական է, եթե դրանք քաղաքական ենթատեքստ չունենան: »
28/09/2022
« Փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով՝ եթե մասնագիտացված դատարանների ստեղծումը նաև նպատակ ուներ բեռնաթափել ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը, թեթևացնել նրանց աշխատանքը, ապա հիմա ամենևին էլ այդպես չէ՝ դրանք շարունակում են ծանրաբեռնված աշխատել: »
28/09/2022
« ․․․Եթե չեմ սխալվում, մասնագիտացված դատարանի դատավորների աշխատավարձը էապես գերազանցում է ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատավարձի չափը, ինչը, իմ կարծիքով՝ հակասահմանադրական է»,- նշում է Արմինե Ֆանյանը: »
28/09/2022
« Փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով՝ «Եթե ասում ենք՝ կոռուպցիա չկա, բայց ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարան, տպավորություն է, որ այն ուղղված է կոնկրետ խումբ անձանց դեմ»։ »
Հակակոռուպցիոն դատարանով խախտվում է դատավորների հավասարությունը․ փաստաբան․ Tert․am
24/08/2020
« «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում նշեց, որ այն երկրներում, որտեղ կա այս համակարգը, չեն փայլում կոռուպցիայի ցածր ցուցանիշներով: »
ԱԺ-ն քննարկեց հակակոռուպցիոն դատարանի ստեղծման փաթեթը
18/10/2021
« Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց․ «Եթե տարբեր դատարանների դատավարներին տալիս ենք տարբեր աշխատավարձեր, հարց է առաջանում՝ ինչի հիման վրա է պետությունը որոշել, որ կոռուպցիոն հանցագործության դեպքում դատավորը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա »
Հակակոռուպցիոն դատարանով խախտվում է դատավորների հավասարությունը․ փաստաբան․ Tert․am
24/08/2020
« ․․․ Կա մտահոգություն, որ հակակոռուպցիոն դատարանը կլինի հենց այն օղակը, որը կոռուպցիոն գործերով անվերապահորեն կկատարի իշխանությունների կամքը »
Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները. «Իմ Ձայնը» նախագիծ
11/08/2020
« Եթե ակնկալիքն այն է, որ հակակոռուպցիոն դատարանը նպաստելու է կոռուպցիայի նվազմանը, ապա պետք է հիասթափեցնեմ, մասնագիտացված դատարանները որևէ ազդեցություն չունեն կոռուպցիայի կրճատման հետ։ »
Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները. «Իմ Ձայնը» նախագիծ
11/08/2020
« ․․․Որպես հուշում ասենք, որ խնդիրներից առանցքայինը դատարանի անկախությունն է, և որ գործերի ձգձգվելը կարևոր, սակայն որոշիչ գործոն չէ վստահության հարցում․․․ »
Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները. «Իմ Ձայնը» նախագիծ
11/08/2020
« «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն ասել է․ «Նախաձեռնության հիմնավորումներում ես չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել, ավելին՝ չեմ կարծում, որ մասնագիտացվածության սկզբունքը ճիշտ է պահպանված»։ »
Չեմ տեսնում նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան
10/08/2020
« «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն ասել է․ «Ցանկացած դատարանի ձևավորում պետք է ունենա օբյեկտիվ նախադրյալներ, դրանց մեջ ես տեսնում եմ վիճակագրությունը, որ օրինակ, որոշ հանցագործությունների թվաքանակն այնքան մեծ է, որ դրանք ծանրաբեռնում են դատարաններին․․․»։ »
Չեմ տեսնում նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան
10/08/2020
« Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ անկախ նրանից՝ հասարակությունը վստահո՞ւմ է գործող դատարաններին, թե՞ ոչ, մասնագիտացված դատարան ունենալն անհրաժեշտություն է։ »
ՀՀ-ում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան, դատավորներին կընտրեն «խիստ» չափորոշիչներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08/08/2020