×

« ․․․Կոռուպցիայի դեմ պայքարում պետության իրավապահ համակարգի հետևողականությունը նշանակում է, որ արդարադատության իրականացման գործընթացում անընդհատ ձգձգումները կարող են կասկածի տակ դնել կոռուպցիայի դեմ պայքարում պետության կարողություններն ու հանձնառությունները։ »

05/06/2024

« Կոռուպցիոն բնույթի գործերի դատական քննության էական ձգձգումները կարող են հանգեցնել մեղադրյալների կամ նրանց օժանդակող անձանց կողմից վկաների նկատմամբ անիրավաչափ ազդեցություն գործելու, ապացույցները թաքցնելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը այլ կերպ խոչընդոտելու վտանգի։ »

05/06/2024

« ․․․Թեև դատարանը ստեղծելիս նպատակ է դրվել առավել արագ քննել կոռուպցիոն բնույթ ունեցող գործերը, և քննության համար մեկ տարի ժամկետը իրատեսական է համարվել՝ դրանք ամենևին էլ արագ չեն քննվում, աղմկահարույց քաղաքական գործերով չկան դատավճիռներ: »

05/06/2024

« Այս կազմի (Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական գործեր քննող) դատավորներից միայն մեկն է ունեցել դատավորի 2 տարվա փորձառություն, մյուս բոլոր դատավորներն առաջին անգամ դատավոր են նշանակվել Հակակոռուպցիոն դատարանում։ »

05/06/2024

« Այս կազմի (Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան) որևէ դատավոր նախքան Հակակոռուպցիոն դատարանում նշանակվելը, դատավորի փորձառություն չի ունեցել։ »

05/06/2024

« Ինչ վերաբերում է այս մասնագիտացված դատարանը փաստաբաններով համալրելուն, ապա ընդհանուր առմամբ երեք փաստաբան է նշանակվել դատավոր, որոնցից երկուսը եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները։ »

05/06/2024

« Վահե Դոլմազյանը եղել է քննիչ, ապա՝ 2015-ից՝ դատախազ։ Դոլմազյանը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատախազը։ Այս պահին նրա վարույթում մի շարք աղմկահարույց քաղաքական հնչեղություն ունեցող գործեր կան։ »

05/06/2024

« Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի շուրջ 200 միավոր անշարժ գույքի բռնագանձման պահանջ է դրվել, դրանցից 56-ը, ըստ դատախազի, Երևանի կենտրոնում են: »

29/04/2024

« «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց․․․. »

29/04/2024

« 2023-ին ավելի քան 417 մլրդ դրամ է կազմել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ընդհանուր հայցագինը։ Նախորդ տարի հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայցադիմում։ Բռնագանձման է ենթակա 832 անշարժ և 161 շարժական գույք, ինչպես նաև 283 իրավաբանական անձերում մասնակցություն։ »

16/04/2024

« Վահե Դոլմազյանը որոշեց ևս երեք ամսով երկարացնել ընդդիմադիր գործչի կալանքը։ «Պարզ չի՞, որ Նիկոլ Փաշինյանն ա գրել էս որոշումը», - դատարանի դահլիճում հայտարարեց Արմեն Աշոտյանը: »

11/04/2024

« Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ, հաղորդում է Դատական դեպարտամենտը։ »

05/04/2024

« Հակակոռուպցիոն դատարանի վճռով`Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը »

18/03/2024

« Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան։ Այս և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործերը Հակակոռուպցիոն դատարանում ոչ թե համակարգչային  ծրագրով, այլ ձեռքով, այսինքն՝ դատարանի նախագահի կողմից են մակագրվել։ »

15/01/2024

« «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Հակակոռուպցիոն քրեական և Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի պատուհանները տեսանելի են դարձել դատարանի գործելուց ավելի քան մեկ տարի անց միայն՝ 2023-ի հոկտեմբերին: »

15/01/2024

« Ստացվում է՝ թեև 2021 թվականին հայտնի էր, որ ստեղծվելու է Հակակոռուպցիոն դատարան, դրա  գործունեության մեկնարկի պահին՝ 2022-ի օգոստոսի 8-ին, դեռևս մշակված չէր գործերի էլեկտրոնային բաշխման ծրագիր: »

15/01/2024

« ․․․Անգամ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հակակոռուպցիոն գործերի ենթաբաժինների ստեղծումից հետո այն ամբողջ ծավալով գործարկված չէ։ Օրինակ՝ չի աշխատում հակակոռուպցիոն գործերի նիստերի ժամանակացույցը: »

15/01/2024

« Փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով՝ «Եթե Ռոբերտ Քոչարյանից բացի, որևէ այլ անձի գույքի նկատմամբ արգելանք ենք դնում, պետք է մենք առնվազն շատ հստակեցնենք և ասեն՝ մեր կարծիքով՝ այս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, սպեցիֆիկ գույքը, դրամական միջոցները պատկանում են Ռոբերտ Քոչարյանին․․․» »

20/12/2023

« ․․․ Ընդհանուր առմամբ, Դատախազության գնահատականներով, երկրորդ նախագահն ու իր ընտանիքը պետությանը պետք է վերադարձնեն 20 անշարժ գույք Երևանում, 2 ավտոմեքենա և ավելի քան 54 միլիոն դոլար, և 6 միլիոն դոլարի հասնող տոկոսով տված գումար, արժեթղթեր։ »

09/12/2024

« Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ․․․եթե դատավճիռն արդարացնող է, մենք պետք է վերադառնանք և հասկանանք՝ այդ դեպքում ինչու ենք մարդկանց այսքան տարի տարել-բերել դատարաններով, և պետք է քննության որակին անդրադառնալ: »

23/10/2025