Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, 2023 – 2024 թթ. իրականացրել է «Արդարադատության բարոմետր. գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» (Justice barometer: Measuring judicial response to corruption) ծրագիրը՝ «Նուբար և Աննա Աֆեյան հիմնադրամի» աջակցությամբ:
Ծրագրի նպատակներն են.
Ուսումնասիրության հիմնական մեթոդը դատական ակտերի բովանդակության քանակական և որակական վերլուծությունն էր՝ համապատասխան գործիքակազմերի կիրառությամբ: Իրականացվել են նաև հարցազրույցներ ոլորտի փորձագետների՝ փաստաբանների, դատավորների, դատախազների, իրավական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետ:
Տեսական գրականության և դատական ակտերի վերլուծության, փորձագիտական հարցազրույցների և այլ աղբյուրների վերլուծության ու համադրության արդյունքում պատրաստվել է հետազոտական զեկույցը (հասանելի է կայքում):
Այդ ծրագրի շրջանակներում է գործարկվել նաև այս կայքը: